«Ռեալ Սոսյեդադ». Զախարյանի հիմնական խումբ վերադառնալու ժամկետները դեռևս անհայտ են
Աշխարհում
16:43 23/07/2025
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադ». Զախարյանի հիմնական խումբ վերադառնալու ժամկետները դեռևս անհայտ են

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դեռևս մարզվում է բազայում, դժվար է կանխատեսել նրա վերադարձը ընդհանուր խումբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իսպանական ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից: Զախարյանը բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» շրջագայությունը Ճապոնիայում, կիսապաշտպանը վերականգնվում է հիվանդությունից:

«Թիմը շաբաթ օրը կվերադառնա Սան Սեբաստիան։ Նա վերականգնվում է մեր բազայում, դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսի աշխատել ընդհանուր խմբի հետ», - հայտնել է մամուլի ծառայությունը։

22-ամյա Զախարյանը վնասվածքի պատճառով պաշտոնական խաղերում չի խաղացել փետրվարի 23-ից։

Նա «Ռեալ Սոսյեդադի» կազմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը տարբեր մրցաշարերում անցկացրած 4 խաղում խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ռեալ Սոսյեդադ». Զախարյանի հիմնական խումբ վերադառնալու ժամկետները դեռևս անհայտ են