Փորձագետ. Նիկոլ Փաշինյանի շաՌասյան վայրենավարի քշելը անպատժելիության ցուցադրում է
Քաղաքական
13:48 25/07/2025
Հայաստան

Փորձագետ. Նիկոլ Փաշինյանի շաՌասյան վայրենավարի քշելը անպատժելիության ցուցադրում է

«Նիկոլ Փաշինյանի զավեշտալի մեկնաբանությունը Սոնա ՄՆացականյանի սպանության գործով, այդ «բացատրության»  անհեթեությունը վկայում է, որ իրականում ինքը շատ լավ գիտակցում է իր մեղքը և ասելու բան չունի»,-Panoarama.am-ի հետ հարցազրույցում ասաց  հասարակական գործիչ, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը, որը մշտապես բարձրաձայնում է Փաշինյանի շարասյան մեքենաներից մեկի կողմից երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելու, ինչպես նաև Ս. Մնացակայանի մահվան գործով արդարադատության բացակայության մասին։

Հիշեցնենք, որ վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ինքը որևէ կապ չունի վրաերթի հետ, շարասյունը ոչ թե իրենն է, այլ վարչապետինը, ինքը դեպքի պահին մեքենայի ղեկին չի եղել։

«Սա տիպիկ օրինակ է, որ գործ ունենք ամենվերևից խրախուսվող անարդարության հետ, ցավոք էլի բռնապետական ռեժիմներին բնորոշ բան է։ Ցանկացած քաղաքացի անպաշտպան է բռնապետական համակարգի դեմ, նույնիսկ այն դեպքում երբ մարդիկ քաղաքականությունից հեռու են, քաղաքացիական ակտիվ գործունեություն են ծավալում, ինչպես օրինակ Սոնա Մնացականյանը։ Իմ խորին համազմամբ, այդ շարասյան, կամ կարելի է ասել շառասյան վայրենավարի վարելը անպատժելիության ցուցադրում է, մենք ինչ կուզենք, կանենք»,-նշեց Վրթանեսյանը։

Փորձագետի համոզմամբ, այդ գործով միջամտություն կա, հակառակ դեպքում շատ հարցեր չէին մնա անպատասխան, դատավարությունն էլ այսքան չէր ձգձգվի։

«Ո՞վ է հրաման տվել չկանգնել, ո՞ւմ հրամանով է, որ չկան ձայնագրությունները, ո՞վ է հրաման տվել այդ արագությամբ քշել, որևէ վարարոդ ինքնագլուխ արագություն չի որոշում»,-նշեց Վրթանեսյանը։

Մանրամասները՝  տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder