Հարս ու սկեսուր մեղադրյալի կարգավիճակ ունեն. Մանրամասներ Էջմիածնի նախկին քաղաքապետի գործով
Իրավունք
10:34 26/07/2025
Հայաստան

Հարս ու սկեսուր մեղադրյալի կարգավիճակ ունեն. Մանրամասներ Էջմիածնի նախկին քաղաքապետի գործով

Գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով քրեական վարույթ կա, որը հարուցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով:

«Ազատության» հարցմանն ի պատասխան, սակայն, իրավապահները չեն մանրամասնել, թե Դիանա Գասպարյանին ու ամուսնու մորը՝ Ռուզաննա Ասատրյանին արդյոք այս հոդվածներո՞վ է մեղադրանք առաջադրվել: Հավելում են, որ նախաքննությունը շարունակվում է, և դրա շահերից ելնելով` այլ տեղեկություններ չեն կարող հաղորդել:

«Ազատության» տեղեկություններով, հարս ու սկեսուր մեղադրյալի կարգավիճակ ունեն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder