Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե ես քաղաքապետ եմ, էդ կյանքի հետ ընդհանրապես կապ չունեմ. Վարդան Ղուկասյանը՝ «Դոլյա վարավսկայա» երգի մասին
«100 օրը մեկ վայրկյան տևեց։ Այդպես էլ մարդու կյանքն է։ Վարդապետներից մեկն ասում է՝ մարդուս կյանքը տևում է 3 վայրկյան»,-պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսին ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ երկրի պետական բյուջեից ՏԻՄ-երին ամենաքիչը հատկացվում է Հայաստանում՝ 3-4 %, ինչը «խայտառակություն է»։ Նա նշեց, որ Արտաշատին հատկացվող գումարը 6 մլրդ դրամ է, Գյումրուն հատկացվողը՝ 4.5 մլրդ։
«Այս ձևով մոտենալ երկրաշարժ տեսած իրենց եղբորը, իրենց ավանդույթները պաշտպանած քաղաքին՝ չեմ պատկերացնում, թե ինչն է պատճառը, չեմ կարողանում հասկանլ, թե ինչն է պատճառն, որ էդ ձևի մոտեցում են ցույց տալիս Գյումրուն»,-ասաց Ղուկասյանը։
Նա հայտարարեց, որ քաղաքացիները ցանկացած հարցով դիմում են քաղաքապետարանին, բայց համայնքային բյուջեն փոքր է։
«Երբ քաղաքացին զարթնում է, յուրաքանչյուր հարցով ասում է՝ գնանք քաղաքապետարան։ Ասում են՝ մեռելս թաղի, կտուրս վերականգնի, հիվանդանոցի դեղերի հարցը լուծի, ուսման վարձը մուծի, պատուհանս էս է եղել, ամեն հարցով դիմում են քաղաքապետարան։
Բայց քաղաքապետարանի այս չեղած բյուջեն, երբ պետությունը տալիս է շատ չնչի գումարներ, ինչը խայտառակություն է, մանավանդ Գյումրի քաղաքի դեպքում։ Ամբողջ աշխարհում չկա նմանատիպ տարբերություն, երբ մայրաքաղաքի բյուջեն 160 մլրդ դրամ է, իսկ հանրապետության երկրորդ քաղաքի բյուջեն 7 մլրդ»։
Նրա խոսքով, եթե մայրաքաղաքում 10 անգամ ավելի շատ բնակչություն կա, քան Գյումրիում, ապա նրանց բյուջեն պետք է լինի 70 մլրդ, այլ ոչ թե 160։
«Ինչու են ինձ ուղղում հարցը, քաղաքապետն ինչ կապ ունի ՛շատրվանների երաժշտության հետ»,-ասաց Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով Գյումրու հրապարակի շատրվաններից «Դոլյա վարավսկայա» երգը հնչեցնելու դեպքին վերաբերող հարցին։
Նշելով, որ միշտ շրջում է քաղաքով և բոլոր տեղերից լսում է դասական երաժշտություն, ինչը շատ հաճելի է՝ Ղուկասյանը շարունակեց. «Հավանաբար գիտեին, որ իմ 100 օրն է, ես ասուլիս պետք է տամ, իրիկունը դիտավորյալ արեցին, որովհետև հիմա հակերներն ինչ ուզեն, կարող են անել, հնարավոր է վաղն էլ ադրբեջանական երաժշտություն դնեն։ Երրորդ համաշխարհային պատերազմի առաջ կանգնած ենք, իրանք ընկել են «Դոլյա վարավսկայայի», չգիտեմ ինչի հետևից, էդ դարերն անցել են։
Եթե ես քաղաքապետ եմ, էդ կյանքի հետ ընդհանրապես կապ չունեմ։ ԱԺ պատգամավոր եմ եղել, 13 տարի քաղաքապետ եմ եղել, դա ինձ հետ ինչ կապ ունի, որ մեկից ելնում են։ Մի հատ էլ նախարար կա, ջահել, «իկ» ով է խոսում իմ մասին, ես իր հորից մեծ եմ, անդաստիարակ տղա է»։
Նա անդրադարձավ Գևորգ Պապոյանի հայտարարությանը և հիշեց, որ վարկով 100 հատ խոշոր եղջերավոր անասուն էին նեմուծել, փակել գումարները, բայց իրավապահները մտել են դատարան և իր հաշվի վրա կալանք են դրել, որ չկարողանա վաձակալության գումարները մուծել՝ ասելով, թե, եթե մուծել են վարկերը ապա պետք է դատի տան և արդեն 2 տարի դատարաններում են։
«Խորհուրդ կտամ վարչապետին և դատաիրավական ոլորտը ներկայացնողներին, ամբող երկրով մեկ մոնիթորինգ արեք և ասեք թե, որ քաղաքում գողություն. նարկոմանիա, չկա, կտեսնեք, որ Սլաբոդկա թաղամասում է միայն, դռները բաց մարդիկ ապրում են, հլը բերեք մեզ պարգևատրեք»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
https://www.youtube.com/watch?v=JW6OGpIqzio