Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կամբոջան նախատեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար։ Այդ մասին Wall Street Journal-ին ասել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։
Հուլիսին Թրամփը հայտարարել էր, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասել էր, որ Միացյալ Նահանգներն առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է։ Այնուհետև նա ասել է, որ երկու երկրները համաձայնել են անհապաղ հանդիպել՝ հրադադարի համաձայնագիր մշակելու համար, որից հետո Վաշինգտոնը պատրաստ կլինի նրանց հետ վերսկսել առևտրային բանակցությունները ։
«Նա (Թրամփը) պետք է Նոբելյան մրցանակ ստանա ոչ միայն Կամբոջայի հետ կապված հակամարտության կարգավորման գործում իր աշխատանքի համար, այլև այլ տարածաշրջաններում»,- թերթին տված հարցազրույցում նշել է փոխվարչապետը։