Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին խոշոր ավտովթարի հետևանքով կա 5 վիրավոր
Օգոստոսի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
«Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկներըև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, մինչ այդ վիրավորներից 4-ին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչ հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնեց shamshyan.com-ը։