Անխուսափելի է առանձին դեպքերում ինչ-որ խնդիրների առաջանալը. Սուրեն Գրիգորյանը ՝ տրանսպորտի ուղետոմսերի գնումների մասին
Հասարակություն
13:01 04/08/2025
Հայաստան

Անխուսափելի է առանձին դեպքերում ինչ-որ խնդիրների առաջանալը. Սուրեն Գրիգորյանը ՝ տրանսպորտի ուղետոմսերի գնումների մասին

«Օգոստոսի 1-ից QR կոդերով թղթային ուղետոմսերի շրջանառությունցի դուրս գալով պահպանվում են ուղեվարձի վճարման այլընտրանքներ»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

 Նա հայտարարեց, թե նախկինում QR-ով ուղետոմսեր ձեռք բերող քաղաքացիներն այլևս կարող են գնել տրանսպորտային քարտ, այն պարբերաբար լիզքավորել և օգտվել տրանսպորտային ծառայություններից։

Փոխքաղաքապետը հորդորեց քարտերը ձեռք բերել նախապես և դրանք կարող են լիցքավորել «Թլսել դրամապանակի», տերմինալների և Transpotr.yerevan.am կայքի միջոցով՝ մուտք անելով քարտի համարը, լիցքավորել և օգտվել։

 Գրիգորյանը հայտնեց, որ երբ մետրոյում տեղում քարտերը լիցքավորում են, ապա քաղաքացիները պետք է 2-5 րոպե սպասեն, մինչև համակարգն արձանագրի լիցքավորումը, դրա համար էլ առաջարկեց նախապես լիցքավորել։

 Նա հայտնեց, որ «ԹելՍել» տերմինալով էլ կարող են գնել ուղետոմս՝ նշելով հեռախոսահամարը, որից հետո այդ տոմսերը հայտնվում են տվյալ հեռափոսի «ԹելՍել դրամապանակում։

«Հաշվի առնելով, որ մեծ քանակով քաղաքացիներ են օգտվում այս համակարգից, անխուսափելի է առանձին դեպքերում ինչ-որ խնդիրներ առաջանալը»,- ասաց Գրիգորյանը և վստահեցրեց, որ «ԹելՍել» ընկերության կենտրոնը հեռախոսազանգերի միջոցով կպատասխանեն ահազանգերին»,-ասաց Գրիգորյանը։

Փոխքաղաքապետը չհամաձայնեց լրագրողի հայտարարության և այն հրապարակումենրի հետ, որ մետրոյի տոմսարկղերի դիմաց օգոստոսի 1-ին կուտակումներ են եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder