Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ստեփանակերտի գործով» վերացվել է մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը
Այսօր «Ստեփանակերտի գործով» հերթական դատական նիստ է եղել։ Մեղադրյալի աթոռին են Արցախի մայրաքաղաքի քաղաքապետն ու ավագանու հինգ անդամները։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Դատարանն ավարտեց մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտումը, որից հետո մենք միջնորդեցինք վերացնել մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել։
Հիշեցնեմ, որ այս ամոթալի գործով Ստեփանակերտի քաղաքապետը հետապնդման է ենթարկվում 2024թ. հունիսից - նախ, բանտային կալանք, հետո՝ տնային կալանք, հետո՝ մոտ 5 ամիս «կիսատնային կալանք»…»։
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։