Ողբերգական վթարի հետևանքով բեռնախցիկում իրեր տեղավորող վարորդը տեղում մահացել է
Հասարակություն
10:55 04/08/2025
Հայաստան

Ողբերգական վթարի հետևանքով բեռնախցիկում իրեր տեղավորող վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 2-ին, ողբերգական  ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարատ Ա․-ն իր վարաժ «Porsche» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է ձորակում։

«Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը, ով վթարի պահին մեքենայի բեռնախցիկում իրեր դասավորելիս է եղել տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota»-ն և փակել գազի բալոնի փականը:

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder