Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ջակուզի, բուխարի և անձնական լողավազան». Պետրոսյանի հանգիստի արժեքը Թուրքիայում
Երկիծաբան Եվգենի Պետրոսյանը, նրա կինը՝ Տատյանա Բրուխունովան, և նրանց երկու երեխաները հանգստանում են Թուրքիայի էլիտար թաղամասերից մեկում, որտեղ երկու հոգու համար մեկ շաբաթյա հանգիստը կարող է արժենալ գրեթե 2 միլիոն ռուբլի: Այս մասին հայտնել է Telegram-ի «Սվիտա Կորոլյա» ալիքը։
Պետրոսյանը և Բրուխունովան, ինչպես նաև նրանց երկու երեխաները՝ հնգամյա որդին՝ Վագանը, և մեկ տարեկան դուստրը՝ Մաթիլդան, մնում են Kempinski հյուրանոցում՝ The Dome Belek-ում: Հայտնիների սենյակն ունի երեք ննջասենյակ և նույնքան լոգարաններ, ինչպես նաև ջակուզի, բուխարի և անձնական լողավազան։
«Սվիտա Կորոլյա»-ն հայտնում է, որ թուրքական Բելեկ քաղաքի այս հյուրանոցում մեկ շաբաթյա հանգիստը երկու հոգու համար արժե 1,8 միլիոն ռուբլի: Բրուխունովան սոցիալական ցանցերում բացահայտել է, որ ընտանիքը նախատեսում է ամբողջ օգոստոս ամիսն անցկացնել արտերկրում։
Telegram-ի ալիքը նաև նշում է, որ Բրուխունովան ցանկանում էր իր արձակուրդն անցկացնել Սեյշելյան կղզիներում, բայց Պետրոսյանը նախընտրել է Թուրքիան՝ առողջական խնդիրների և երկար թռիչքներից հոգնածության պատճառով։