Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը և Ալիևը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիևի հետ այսօրվա հանդիպման մասին՝ նշելով, որ նրանք կմիանան իրեն Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար։
«ԱՄՆ–ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները համատեղ օգտագործելու համար, որպեսզի մենք կարողանանք բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ողջ ներուժը:
Ես շատ հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Սա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»,-գրել է նա։
