Կարեն Խաչանով. Ցավալի է պարտվել թայ-բրեյքում
Աշխարհում
12:11 08/08/2025
Աշխարհ

Կարեն Խաչանով. Ցավալի է պարտվել թայ-բրեյքում

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր պարտությունը  Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրակաչում։ Նա զիջել է ամերիկացի Բեն Շելթոնին։

Խաչանովը նշել է, որ վերջին մի քանի օրերին ֆիզիկապես ուժասպառ են եղել, և պարտությունը հեշտ չի եղել իր համար։ Նա ընդգծել է, որ երկու օրում վեց ժամ է անցկացրել կորտում, և դա չէր կարող չազդել իր վիճակի վրա։

«Վերջին երկու օրերին ես վեց ժամ եմ անցկացրել կորտում։ Անկեղծ ասած, դա ազդել է ինձ վրա. ես մի փոքր ուժասպառ եմ։ Ես անկեղծորեն շնորհավորում եմ Բենին և նրա թիմին։ Նա արդեն տպավորիչ արդյունքների է հասել. նա մտել է համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակի մեջ և նվաճել է իր առաջին տիտղոսը Մասթերս մրցաշարում։ Նա մրցաշարի ամենահաճելի մարդկանցից մեկն է, և նա ունի հրաշալի ընտանիք։ Վճռորոշ թայ-բրեյքում պարտվելը միշտ ցավոտ է», - լրագրողներին ասել է Խաչանովը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարեն Խաչանով. Ցավալի է պարտվել թայ-բրեյքում