Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ունենք դպրոցներ, որտեղից ոչ մի երեխա երբեք ԲՈւՀ չի դիմում. Ժաննա Անդրեասյան
«Բարձր կատարողական ցոցաբերած դպրոցներին մրցութային հիմունքներով նախատեսում ենք տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում՝ տարեկան մինչև 10 մլն դրամ,որը կարող է ուղղվել ընթացիկ ծախսերին»,-կառավարության նիստում զեկուցեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան՝ ներկայացնելով Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին որոշումը։
Նա նշեց, որ այն պետք է ուղղվի մասնագիտական զարգացման լրացուցիչ ծրագրերին, լրացուցիչ մեթոդների, նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը։
Անդրեասյանը նշեց, որ ամեն տարի մինչև հունիսի 30-ը ԿԳՄՍ-ն հնարավորություն է տալու որպեսզի դպրոցները դիմեն և կան պայմաններ, թե ովքեր կարող են դիմել, մասնավորապես՝ այն դպրոցները, որտեղ ուսուցիչների 50 %-ից ավելին կամավոր ատեստացիա են անցել, 20% և ավելին տարակարգ ունեն, աշակերտական համակազմի առնվազը 5%-ը օլիմպիադաների մասնակից է եղել և ունեցել են նաև հանրապետական փուլի մասնակից։
Նախարարի տեղեկացմամբ, ֆինանսավորումը տեղի կունենք հաջորդ տարվա հունվարից, սակայն դրան հաջորդող 3 տարում այդ դպրոցն այլևս չի կարող դիմել։
«Իսկ ցածր կատարողականի դեպքում գնահատվելու է ամբողջ համակարգը՝ ամեն տարի հոկտեմբերից տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հիման վրա ձևավորվելու է ինքնաշխատ հաշվետվություն և առանձնացնելու են ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունները, որից հետո Գնահատման թեստավորման կենտրոնը տվյալ հաստատությունում իրականացնելու է գիտելիքների ստուգման գործընթաց և մենք տեսնելու ենք նաև ամենացածր ցուցանիշներ ունեցող դպրոցներում երեխաների գիտելիքների և դրանց յուրացման հետ կապված իրավիճակը»,- ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով ամեն տարի ընտրեվելու է 30 ուսումնական հաստատություն և նրանց կցվելու են մենթոր դպրոցներ, որոնք դպրոցի բարելավման ծրագրով 2 տարի աջակցություն են ցուցաբերելու, իսկ դրա համար լրացուցիչ ֆինանսավարում է հատկացվելու՝ տարեկան բյուջեի 5%-ի չափով, որը չի կարող փոքր լինի 5 մլն դրամից։
«Լավ արդյունք ցուցաբերած դպրոցներին փող ենք տալիս և վատ արդյունքներ ցուցաբերած դպրոցներին փող ենք տալիս, այս բանաձև՞ն է գործում»,-հարցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ԿԳՄՍ նախարարը բացատրեց, որ վատ ցուցանիշներ ունեցող դպրոցների համար աջակցության ծրագիր կմշակվի մենթորի կողմից և այն իրականացնելու համար են գումար հատկացնում։
«Մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ ունենք տեղեր, որտեղից ոչ մի երեխա երբեք ԲՈւՀ չի դիմում։ Ինչպես կարող ենք համարել, որ այդպիսի դպրոցները կատարում են իրենց գործը»,- ասաց Անդրեասյանը։