Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աշոտյան. Սամվել Կարապետյանը խղճի բանտարկյալ է, ինչն ավելի զարհուրելի է
Տևական ժամանակ անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան էլ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց է՝ իր համերաշխությունն ու աջակցությունը հայտնելու Սամվել Կարապետյանին, քաղաքական հայացքների համար նիկոլական ռեժիմի կողմից հետապնդվող բոլոր գործիչներին, սրբազաններին։
«Սա նոր իրավիճակ է, բակվ այլևս այն Հայաստանը չէ, որը պետք է լիներ, և որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին։ Հայաստանում քաղաքական հետապնդումների շղթան սկսկել է 2018 թ. իշխանազավթումից անմիջապես հետո, և այդ մոնստերը պարբերաբար փորձում է նոր զոհեր խժռել, այլ բան, որ այդ մարդկանց 90 տոկոսը, ում նա փորձում է կուլ տալ, այդ թվում Սամվել Կարապետյանը, չեն մարսվել, փորձել են կուլ տալ, բայց չեն մարսել, չեն մարսելու։ Պարոն Կարապետյանի դեմ հետապնդումը, կալանավորումը նույնպես չեն մարսելու։ Այս ռեժիմի դեմ պայքարի կարևորագույն օղակներից մեկը չվախենալն է, ինչն իրենց անձնական օրինակով ցույց են տալիս և Սամվել Կարապետյանը, և մնացած քաղբանտարկյալները, այդ թվում նաև ձեր խոնարհ ծառան»,-ասաց Աշոտյանը։
Քաղաքական գործիչի գնահատմամբ, Սամվել Կարապետյանը խղճի բանտարկյալ է, քանի որ կալանավորվել է իր հոգևոր, կրոնական հայացքների համար։
«Սա ավելի զարհուրելի դեպք է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։