Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը Անքորիջում գտնվող ռուսական պատվիրակության կազմում է, ասել է, որ սա իր առաջին այցը չէ Ալյասկա։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ արդեն եղել է Ալյասկայում։
Գերատեսչության ղեկավարը դուրս է եկել մեքենայից, ապա մտել Անքորիջի հյուրանոց։
Լավրովը ներկայացել է սվիտերով, որի կրծքին, ենթադրաբար, գրված է եղել «ԽՍՀՄ»։
Նախարարը նաև ասել է, որ չի անհանգստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի Ալյասկայում կայանալիք հանդիպումից առաջ։