Վաղարշապատում համայնքապետ կընտրեն նոյեմբերի 16-ին
Քաղաքական
17:40 15/08/2025
Հայաստան

Վաղարշապատում համայնքապետ կընտրեն նոյեմբերի 16-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 15-ի հերթական նիստում սահմանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Հանձնաժողովից հայտնում են, որ Վաղարշապատ համայնքի ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում կարող են ԿԸՀ ներկայացնել օգոստոսի 16-ից հոկտեմբերի 12-ը ներառյալ։

Հավատարմագրվել ցանկացող ԶԼՄ-ներն ու դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները դիմումներ կարող են ներկայացնել օգոստոսի 13-ից նոյեմբերի 6-ը ներառյալ։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է մինչև օգոստոսի 23-ը ներառյալ։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցումն իրականացվելու է հոկտեմբերի 12-ից 17-ը ներառյալ։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։

Ընտրության նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ԿԸՀ համացանցային կայքում՝ Elections.am:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder