ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ալյասկա է մեկնել СССР գրությամբ բլուզով
Քաղաքական
10:13 15/08/2025
Աշխարհ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ալյասկա է մեկնել СССР գրությամբ բլուզով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը Անքորիջում գտնվող ռուսական պատվիրակության կազմում է, ասել է, որ սա իր առաջին այցը չէ Ալյասկա։  «Իզվեստիա»-ի փոխանցմամբ,  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ արդեն եղել է Ալյասկայում։

Գերատեսչության ղեկավարը դուրս է եկել մեքենայից, ապա մտել Անքորիջի հյուրանոց։

Լավրովը ներկայացել է սվիտերով, որի կրծքին, ենթադրաբար, գրված է եղել «ԽՍՀՄ»։

Նախարարը նաև ասել է, որ չի անհանգստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի Ալյասկայում կայանալիք հանդիպումից առաջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ալյասկա է մեկնել СССР գրությամբ բլուզով