Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը մինչև տարեվերջ իրեն գազ մատակարարի
Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։
«Նավթոգազ Ուկրաինա» ընկերության խորհրդի ղեկավար Սերգեյ Կորեցկին հուլիսի 28-ին հայտնել է, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան խողովակի միջանցքով։
«Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական գազի մատակարարման շուրջ): Ադրբեջանը հետաքրքրված է դրանով: Եթե պայմանագիր կնքվի, ապա մենք կշարունակենք (գազի մատակարարումները 2025 թվականին)»,-ասել է Գրինչուկը RBC-Ուկրաինա գործակալությանը տված մեկնաբանության մեջ:
Նա նշեց, որ Ադրբեջանից Ուկրաինա Տրանսբալկանյան միջանցքով գազի մատակարարման փորձնական նախագիծն արդեն ավարտվել է, և աշխատանքներ են տարվում նման մատակարարումները շարունակելու պայմանագիր կնքելու ուղղությամբ: