Մենք շատ մոտ ենք այդ իրավիճակին, որ այստեղ փաստաբաններով ուղղակի նստած ենք և լեգիտիմացնում ենք ապօրինությունները. Ռուբեն Մելիքյան
Իրավունք
16:06 20/08/2025
Հայաստան

Մենք շատ մոտ ենք այդ իրավիճակին, որ այստեղ փաստաբաններով ուղղակի նստած ենք և լեգիտիմացնում ենք ապօրինությունները. Ռուբեն Մելիքյան

«Մեր պարտքն է նաև անդրադառնալ այն փաստերին, որոնց մասին մենք լսեցինք, այլ բան է, որ այն մենք բացարկի ձևով ենք ներկայացնում, թե դատավարական այլ գործիքներ ենք կիրարկում»,-Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 ակտիվիստների դատական նիստին ասաց Տիգրան Գալստյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այսպիսի մեղադրական եզրակացություն ես պարզապես չեմ տեսել իմ երկարատև գործունեության ընթացքում»,-հայտարարեց Մելիքյանը։

Փաստաբանը նշեց, որ ցանկանում է անդրադառնալ մյուս փաստաբանի՝ Վարազդատ Հարությունյանի բարձրացրած հարցին, որ իչեն մեղադրական եզրակացությունը էլեկտրոնային ձևով է ներկայացվել, այն դեպքում, երբ ինքը չի տվել նման համաձայնություն այդ եղանակով նյութերին ծանոթանալու վերաբերյալ, և հետագայում էլ չի տալիս նման համաձայնություն։

Մելիքյանը նշեց, որ դրա մասին հայտնել է դեռ այն ժամանակ, երբ երեք օր ժամանակ տրվեց նախաքննության ավարտից հետո 34 հատոր գործին ծանոթանալու համար։

 «Այս ամենն ուղիղ հետևանքն է 2025 թվականի հուլիսի 3-ի ԱԺ-ի հայտարարության, որի պայմաններում իմ պատկերացմամբ ոչ դատական, ոչ էլ դատախազական համակարգը ի վիճակի չեն իրենց գործառույթները իրականացնել անկախ անկողմնակալ, Սահմանադրությամբ սահմանված ձևաչափով։ Արդեն իսկ այս դատավարությունն այդ փոստի ուժով լրջագույն վտանգի մեջ է»-հայտարարեց փաստաբանը, և հավելեց.

 «Մոտ ենք այն պահին, որ դատավարությանը մեր մասնակցությունը կարող է ձևական լեգիտիմացում լինի և ես հույս ունեմ, որ դատարանը միջոցներ կձեռնարկի, որ այդպես չլինի։ Մենք շատ մոտ ենք այդ իրավիճակին, որ այստեղ ուղղակի նստած ենք և լեգիտիմացնում ենք ապօրինությունները»։

Նա դատավորին խնդրեց իրավաչափորեն վերաբերվի փաստաբանների իրավունքին, որպեսզի խնդիրներ չառաջանան և եթե հարգելի պատճառներով փաստաբանի բացակայելու դեպքում քրեական օրենսգիրքն այլ բան չի նախատեսում, քան դատական նիստի հետաձգումը։

Խոսքը գնում է մեղադրյալի Հրայր Սարկավակի պաշտպան, փաստաբան Հովսեփ Սարգսյանի բացակայության մասին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder