Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացուն, որը կասկածվում է «Հյուսիսային հոսք»-ի պայթեցման մեջ
Իտալիայի ոստիկանությունը Ռիմինի շրջանում ձերբակալել է Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ին։ Նրան ձերբակալել են եվրոպական օրդերի հիման վրա։ Այս մասին տեղեկություն է տարածում «Շպիգելը»։
1tv.ge-ն նշում ,է որ «Հյուսիսային հոսք» գազամուղի վրա հարձակումն իրականացրել են ուկրաինացի հատուկջոկատայինները 2022 թվականի սեպտեմբերին։ Նշվում է, որ ջրասուզակներին հասցրել են գազամուղի մոտ առագաստանավով, որպեսզի նրանք ծովի հատակին տեղադրեն պայթուցիկ նյութ։
Սերգեյ Կ.-ն գտնվել է «Անդրոմեդա» անունով նավի վրա։ Դատախազությունը կարծում է, որ նա ջրասուզակ չի եղել և, ամենայն հավանականությամբ, համակարգողի դեր է կատարել։
Իտալիայի իրավապահ մարմինները նշում են, որ դեռևս անհայտ է, թե երբ կկայանա Սերգեյ Կ.-ի արտահանձնումը Գերմանիա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը բազմիցս հայտարարել էր, որ Ուկրաինան որևէ կապ չունի «Հյուսիսային հոսք»-ի պայթեցման հետ։