Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանը ցուցմունք է տվել և հայտնել, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհեթեթություն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԱԾ մեկուսարան՝ գործարար Սամվել Կարապետյանի մոտ, դարձյալ քննիչ է գնացել ու հարցաքննել, այս անգամ ենթադրյալ փողերի լվացման գործով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարարը ցուցմունք է տվել և հայտնել, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհեթեթություն է։
Փաստացի՝ գործարար Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեի կողմից 3 անգամ հարցաքննվել է. 2 անգամ «մեր ձևով» արտահայտության համար, և մեկ անգամ էլ՝ փողերի լվացման մեղադրանքի շրջանակում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա վերջին հարցաքննությունը կարճ է տևել. գործարարը պնդել է, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհիմն անհեթեթություն է, և ըստ էության այլ ասելիք չի եղել, որովհետև, փաստաբանների գնահատմամբ, սա հնարովի մեղադրանք է:
Հիշեցնենք, որ ՍամվելԿարապետյանը վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց հետո: Ժամեր անց ոստիկանները նրան ձերբակալեցին, այդ ընթացքում մտածեցին՝ նրա վերաբերյալ ինչ գործ կարելի է սարքել, հետո SMS հրահանգով՝ երկու ամսով կալանավորեցին:
Ավելին, Հակակոռուպցիոն դատարանը օրերս կրկին երկարաձգեց գործարարի կալանքը, որը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ նրա կալանքի երկարաձգման դեմ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։
Ի դեպ, գործարարը կալանավայրից արդեն հայտարարել է նոր քաղաքական ուժի ստեղծման մեկնարկի մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։