Զելենսկին նշել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների երեք կետերը
Քաղաքական
18:00 29/08/2025
Աշխարհ

Զելենսկին նշել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների երեք կետերը

Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Կիևի համար անվտանգության երաշխիքների երեք կետ, որոնք Ուկրաինան կցանկանար ստանալ Եվրոպայից և Միացյալ Նահանգներից: Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ստրանա» հրատարակությունը։

Զելենսկու խոսքով՝ նախ, խոսքը գնում է Եվրոպայի և Միացյալ Նահանգների հաշվին Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս թվաքանակի պահպանման, բանակին ֆինանսներով և զենքով ապահովելու մասին։

Երկրորդ, նա նշել է, որ կողմերը քննարկում են այսպես կոչված «ՆԱՏՕ-լայթը»։ Կիևը փորձում է իր դաշնակիցներից ստանալ մանրամասներ այն մասին, թե ինչ են նրանք պատրաստ անել ռազմական գործողությունների ենթադրյալ հնարավոր վերսկսման դեպքում։

Ուկրաինան նաև պահանջում է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ երկիրը վերականգնելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder