Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լինելո՞ւ է ձեր թիմում. Հարց՝ Նարեկ Կարապետյանին
«Քաղաքական անձանց ներգրավածությունը կհայտարարվի, երբ որ 4-5 ամիս հետո հանդես գանք կուսակցական գործունեության մասին հայտարարությամբ»,- «Մեր ձևով» ժողովրդական շարժման մեկնարկն ազդադարող միջոցառմանը հաջորդող ասուլիսում ասաց միջազգային հարաբերությունների մասնագետ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող-ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լինելո՞ւ է ձեր թիմում։
Նա նշեց, որ ինտելեկտը շատ կարևոր գործիք է, արժանապատիվ մարդիկ միավորվելու հատկություն ունեն և արժանապատիվ մարդիկ կմիավորվեն։
«Մեզ բոլորիս պետք է առաջնորդի ինտելեկտը»,-ասաց Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։