«Ժողովուրդ». ԱԺ իշխող թիմից ի՞նչ մեսիջ է գնացել Աննա Վարդապետյանին
Օրվա մամուլ
08:43 30/08/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ԱԺ իշխող թիմից ի՞նչ մեսիջ է գնացել Աննա Վարդապետյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ իշխող թիմից ուղիղ մեսիջ է գնացել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին. «Հաջորդ անգամ ԱԺ պատգամավորի դեմ քրեական վարույթ հարուցելու համար եթե գալու եք, ուժեղ եկեք՝ փաստերով, անժխտելի ապացույցներով»:

Պատճառը՝ դեռ թարմ «ահաբեկչության» գործի ձախողումն է, երբ պարզվեց՝ ԱԺ բերված գործը կազմված է կիսատ ձայնագրություններից, մոնտաժված նյութերից ու թույլ հիմքերից։ Արդյունքում՝ ՔՊ-ն հայտնվեց խայտառակ իրավիճակում։

Հուլիսյան նիստերի ժամանակ ՔՊ-ական պատգամավորներն արդեն անուններ էին հնչեցնում.

-Իշխան Սաղաթելյան,

-հնարավոր է նաև՝ Գառնիկ Դանիելյան, թեև վերջինիս վերաբերյալ փաստեր չկան առայժմ։

Նույն աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ՔՊ-ից գլխավոր դատախազին հասկացրել են՝ կրկնվող ֆիասկոն նոր հարված կլինի հենց իրենց քաղաքական կապիտալին։ Դրա համար էլ հիմա պահանջում են՝ «Եթե գործ եք բերում, բերեք հիմնված փաստերի, ոչ թե կասկածելի ձայնագրությունների վրա»։

Հիմա հերթը Աննա Վարդապետյանինն է՝ ցույց տալու, որ պրֆեսիոնալ է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder