«Հրապարակ». Հիմա էլ ուզում են իրենց երաժշտական կրթության բացերը լրացնել
Օրվա մամուլ
08:41 30/08/2025
Հայաստան

«Հրապարակ». Հիմա էլ ուզում են իրենց երաժշտական կրթության բացերը լրացնել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, իշխանական ընտանիքը` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, սկսել են սովորել երաժշտական գործիքներ նվագել: Հիմա էլ ուզում են իրենց երաժշտական կրթության բացերը լրացնել։

Մեր աղբյուրն ասում է, որ Աննա Հակոբյանը կիթառի դասեր է ստանում: Մասնագետն այցելում է կառավարական ամառանոց և նրան սովորեցնում կիթառ նվագել: Իսկ Փաշինյանը հարվածային գործիքներն է յուրացնում: Ընդ որում, պարբերաբար ասում է` չկարծեք, թե Կարեն Կարապետյանին եմ ընդօրինակում: Բոլորը երևի հիշում են, թե ինչպես էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարվածային գործիքներ նվագում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder