Փաշինյանի համար գոյություն չունի ռազմագերիների հարց, այդ հարցը խանգարում է իր հեքիաթին. Աշոտյան
Քաղաքական
12:57 30/08/2025
Հայաստան

Փաշինյանի համար գոյություն չունի ռազմագերիների հարց, այդ հարցը խանգարում է իր հեքիաթին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունեցել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը ներառել Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգ։

«Ռազմագերիների հարցը Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունեցող հարց է, այդ հարցն իրեն խանգարում է, խանգարում է  իր հեքիաթին, իր խաղաղության կեղծ դարաշրջանի քարոզչությանը»,- ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի մոտ միայնակ ակցիայի ավարտից հետո լրագրողներին ասաց Արմեն Աշոտյանը։

Նա իշխանափոխությունից հետո գերիների հարցի լուծման հնարավորություն տեսնում է։

«Ամեն ինչ հնարավոր է փոխել։ Ամեն ինչ չէ, որ հնարավոր է հետ բերել այս պահին, բայց կանխել Հայաստանի անկումը, հնարավոր է, հետ բերել մեր հայորդիներին, հնարավոր է, պատասխանատվության կանչել ադրբեջանական ռեժիմին ցեղասպանության, էնթիկ զտումների համար, հնարավոր է»,- ասաց Աշոտյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի համար գոյություն չունի ռազմագերիների հարց, այդ հարցը խանգարում է իր հեքիաթին. Աշոտյան