Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի իշխանությունները մեզ զրկել են ամեն ինչից՝ հողից, տնից, ապրելու իրավունքից, անձնագրից. արցախցի
«Արցախցիները միշտ էլ այցելել են Եռաբլուր, իսկ այսօր բացված «Արցախի կանչը» հուշահամալիրը ինչ-որ մի տեղ հնարավորություն կտա բոլոր ծնողներին, ովքեր չեն կարող այցելել Արցախում մնացած իրենց երեխաների գերեզմաններին, գալ այստեղ այն ընկալմամբ, որ իրենց երեխաների մի մասնիկն այստեղ է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նունե Մկրտչյանը։
Նա նշեց, որ իրենց բոլորին զայրացրել է այն փաստը, որ այսօր Եռաբլուրում հոսանք չկա։
«Ինչի համար։ Հրամանը եղել է իշխանություններից։ Վերջին սրբապղծությունն է նրանց կողմից։ Ամեն ինչի զրկել են՝ հողից, տնից, ապրելու իրավունքից, անձնագրից, այդ ողջույնի խոսքից էլ էին ուզում զրկել։ Մեզ բարձրախոսներ պետք չեն, մենք այնքան բարձր ձայն ունենք, որ կարող ենք բոլորից պահանջել Արցախը։
Ես գնալու եմ Արցախ, Արցախ վերադարձ լինելու»,- ասաց նա։
Ն.Մկրտչյանը վստահ է՝ ոչ ոք չի կարող փակված համարել Արցախի էջը։
«Գնացեք ու այսքան զոհի ասեք՝ չկա Արցախ։ Մենք ամաչում ենք նայենք զոհված տղաների ծնողների աչքերին, իրենք չե՞ն ամաչում, ամոթ չունե՞ն»։
Մանրամասն՝ տեսանյութում։