«Ռեալ Սոսյեդադը» բացատրել է Զախարյանի՝ համարի երրորդ անգամ փոփոխությունը
Աշխարհում
16:04 06/09/2025
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադը» բացատրել է Զախարյանի՝ համարի երրորդ անգամ փոփոխությունը

22-ամյա Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադը» կխաղա 21 համարի ներքո: Անցյալ մրցաշրջանում Զախարյանը խաղացել է 8 համարի ներքո, իսկ իր դեբյուտային մրցաշրջանում՝ 12 համարի ներքո:

Իսպանական ակումբը մեկնաբանել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղաշապիկի համարի փոփոխությունը:

«Անցյալ մրցաշրջանում նա արդեն ուներ 21 համարը, բայց Ագուերդեի գալուց հետո նա այն փոխեց 8 համարի, քանի որ կենտրոնական պաշտպան Ագուերդեն այդքան էլ լավ չէր խաղա 8 համարի ներքո»,- sport-express.ru-ին ասել են ակումբի մամուլի ծառայությունում։

Ագուերդեն «Ռեալ Սոսյեդադում» խաղացել է վարձավճարով, նրա հեռանալուց հետո 21 համարը կրկին ազատ է եղել։

Արսենը իսպանական թիմում խաղում է 2023 թվականի ամռանից: Տեղափոխությունից հետո կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 44 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը, իսկ շուկայական գինը կազմում է ինը միլիոն եվրո:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder