Տնային կալանք ու 2 մլն դրամ գրավ. Նարեկ Մկրտչյանի եղբոր խափանման միջոցի վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել
Իրավունք
13:38 06/09/2025
Հայաստան

Տնային կալանք ու 2 մլն դրամ գրավ. Նարեկ Մկրտչյանի եղբոր խափանման միջոցի վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշնակ դեսպան Նարեկ Մկրտչյանին եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտռեն։ Սակայն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը միջնորդությունը չի բավարարել՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելով տնային կալանքը և 2 մլն դրամ գրավը։

Մկրտչյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը Panorama.am-ի գետ զրույցում ասաց, որոշումը դեռ չի ստացել, չի կարող խոսել կալանքի հիմքերի մասին։ Ստանալուն պես կորոշեն՝ բողոքարկել դատարանի որոշում, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ Մկրտիչ Մկրտչյանի դեմ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով.

Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը),

 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և

396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տնային կալանք ու 2 մլն դրամ գրավ. Նարեկ Մկրտչյանի եղբոր խափանման միջոցի վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել