Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրքուհիները սկսել են անդամահատման միջոցով կարճացնել ոտքերը տղամարդկանց դուր գալու համար
Ստամբուլում բարձրահասակ կանայք ավելի ու ավելի հաճախ են դիմում անդամահատման վիրահատությունների՝ հակառակ սեռի ուշադրությունը գրավելու համար: Այս մասին հաղորդում է Vice-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ աղջիկները դիմում են վիրաբույժի՝ ազդրոսկրի կամ սրունքոսկրի մի մասը հեռացնելու համար, որպեսզի ավելի կարճանան և ավելի հավանական լինի, որ հակառակ սեռի ուշադրությունը կգրավեն: Նման վիրահատությունների օգնությամբ նրանք կրճատում են իրենց ոտքերի երկարությունը 3-5,5 սմ-ով: Ստամբուլի կլինիկաներից մեկում երկու տարվա ընթացքում կատարվել է 10 նման վիրահատություն: Հաճախորդներից մեկը, օրինակ, իր հասակը 172 սմ-ից կրճատել է մինչև 167 սմ:
Ի՞նչ բարդությունների են բախվել գրավչության հետևից վազող զոհերը, ներկայացված է հոդվածում;
Միևնույն ժամանակ, այնպիսի վիրահատություններ, ինչպիսիք են լիպոսակցիան, կրծքագեղձերի շտկումը և ռինոպլաստիկան, շարունակում են ավելի մեծ պահանջարկ ունենալ պլաստիկ վիրաբույժների շրջանում:
2021 թվականին 24-ամյա թուրքուհի Ռումեյսա Գելգին դարձել է աշխարհի ամենաբարձրահասակ կենդանի կինը: Նրա հասակը 215,16 սմ է: