Պարաբազկամարտի առաջնությունում Սարգիս Ստեփանյանը չորրորդ անգամ դարձել է չեմպիոն
Սպորտ
12:41 17/09/2025
Հայաստան

Պարաբազկամարտի առաջնությունում Սարգիս Ստեփանյանը չորրորդ անգամ դարձել է չեմպիոն

Սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, սեպտեմբերի 16-ին՝ մինչև 80 կգ քաշային կարգում Սարգիս Ստեփանյանը դարձել է Աշխարհի չեմպիոն։

Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 58 երկրի ներկայացուցիչներ, ինչը հաղթանակը դարձնում է առավել արժեքավոր։

«Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ»,-հաղթանակից հետո նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարաբազկամարտի առաջնությունում Սարգիս Ստեփանյանը չորրորդ անգամ դարձել է չեմպիոն