«Հրապարակ». Ինչի շրջանակներում է իրականացվում Հայկ Սարգսյանին պատժելու գործընթացը
Օրվա մամուլ
08:35 19/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչի շրջանակներում է իրականացվում Հայկ Սարգսյանին պատժելու գործընթացը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել էինք, որ ՔՊ-ն ու իր առաջնորդը համոզված են, որ ժողովուրդն իրենց ներել է 20 թ. պատերազմն ու պարտությունը, ուստի այս փուլում իրենք 2 խնդիր ունեն. հանրությանը համոզել, որ խաղաղություն են բերում/բերել և թիմի առողջացման քայլեր անել` կոռումպացվածներին, վարկաբեկվածներին, արագ հարստացածներին հեռացնել իրենց շարքերից:

ՔՊ-ում կարծում են, որ առողջացման գործընթացը, ըստ էության, մեկնարկել է, և Հայկ Սարգսյանին` Շիշ բռնողին, պատժելն էլ դրա շրջանակներում է իրականացվում: Ի դեպ, ոմանք կարծում են՝ եթե Փաշինյանն ի սկզբանե կանխեր թիմում տարածվող արատավոր բարքերը, այսօր նման խնդրի առջև չէին կանգնի։ Պատմում են, որ պարբերաբար վարչապետին են փոխանցել Սարգսյանի շփումների, պահվածքի, 180 հազարանոց ավտոմեքենա գնելու և այլ տեղեկություններ, սակայն նա աչք է փակել դրանց վրա։

Ասում են՝  Սարգսյանի պատճառով անգամ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանն է Փաշինյանից նկատողություն ստացել, քանի որ ավտոմեքենայի համար օպերատիվ պետհամարանիշներ է տվել: Հետո հետ է վերադարձրել, սակայն դա մնացել է անպատիժ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչի շրջանակներում է իրականացվում Հայկ Սարգսյանին պատժելու գործընթացը