Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայում մոտորանավակը մահվան ելքով հարվածել է ծովում լողացող ռուսաստանցի կին զբոսաշրջիկին
Թուրքական Habertürk թերթի փոխանցմամբ՝ Անթալիայում մոտորանավակը վրաերթի է ենթարկել ռուս զբոսաշրջիկին։
Դեպքը տեղի է ունեցել ռուսների շրջանում հայտնի Քեմեր հանգստավայրում, երբ 42-ամյա Լինարիա Մուզիպովան լողացել է սահմանազատող լողակներից այն կողմ։ Այդ պահին տարածքում մոտորանավ է եղել, որը զբոսաշրջիկներին առաջարկել է ծովի վրայով պարաշյուտային զբոսանքներ։ Մոտորանավակը մեծ արագությամբ վրաերթի է ենթարկել կնոջը։ Ականատեսները արագորեն կանչել են շտապօգնության, սակայն զբոսաշրջիկին փրկել չի հաջողվել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նավի հրամանատարը և սեփականատերերը ձերբակալվել են։ Տարածքում ծովի մի հատված փակվել է մինչև հետաքննության սկսվելը։ Լուրը հայտնում է «Գազետո ռու»-ն։