Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նաթան արքեպիսկոպոս. Միքայել Սրբազանի ողջ դատական գործն ու հիմնական մեղքն այն է, որ նա Հայ առաքելական եկեղեցու հոգևորական է
«Բոլորս ներկա ու ականատես եղանք, ցավով, իրական Հայստանի արդարադատության իրական իրականացմանը։ Նորից ցավով պիտի ասեմ, արդարադատություն, որն իրականացվում է իրական ավտոկրատիկ ռեժիմի ստեղծած մի մթնոլորտում, բնականաբար, որը վախի, կամակատարության, քմահաճույքի կատարման մթնոլորտ է»,-Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Մեզ համար հայտնի է, որ Միքայել Սրբազանի ողջ դատական գործը ու հիմնական մեղքը կայանում է նրանում, որ նա Հայ առաքելական եկեղեցու հոգևորական է, և պետք է նրան որևէ կերպ պատժել։
«Ինչպես Մայր Աթոռի նախորդ հայտարարության մեջ նշել էին, որ չենք ընդունում Միքայել Սրբազանի մեղքը, նույն կարծիքին ենք մնում։ Դրանում համոզվեցի, որ մեղադրող կողմ միանգամից 2.5 տարի ազատազրկում պահանջեց։ Մեղադրողը որևէ անգամ չթերթեց քրեական գործի թղթերը։ Ինձ թվում է այդ թղթերից յուրաքանչյուրի վրա գրված է. «Մեղավոր է, և վերջ, ծունկի բերել, նստացնել»։ Ցավում եմ, որ մենք այսօր կանգնած ենք նման իրականության առաջ իրական Հայաստանում»,-ասաց Նաթան Սրբազանը։
Նա նշեց, որ դատավորն ու հանրային մեղադրողն ունեն զավակներ, աղոթեց, որ նրանց զավակները երբեք չբախվեն նման անարդարության։