Միքայել Սրբազանի հետ կապված քրգործով լրացուցիչ դատալսումը տեղի կունենա այսօր
Քաղաքական
09:05 29/09/2025
Հայաստան

Միքայել Սրբազանի հետ կապված քրգործով լրացուցիչ դատալսումը տեղի կունենա այսօր

Առաջին ատյանի դատարանը (դատավոր Արմինե Մելիքսեթյան) կայացրել է վերդիկտ՝ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ: Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը:

Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու:

Սրբազանի պաշտպանների թիմը հայտնում է, որ լրացուցիչ դատալսումը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3):

Դատական նիստը դռնբաց է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել Սրբազանի հետ կապված քրգործով լրացուցիչ դատալսումը տեղի կունենա այսօր