Հանրային մեղադրողը Միքայել Սրբազանի համար պահանջեց 2 տարի 6 ամիս ազատազրկում
Իրավունք
16:12 29/09/2025
Հայաստան

Հանրային մեղադրողը Միքայել Սրբազանի համար պահանջեց 2 տարի 6 ամիս ազատազրկում

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի  պաշտպաններն այսօր բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ոը նախորդ նիստում մեղովար ճանաչեց Սրբազանին։

«Գտնում ենք, որ դատավոր Ա. Մելիքսեթյանը պետք է ազատվի այս վարույթին մասնակցելուց»,-ասաց Զոհրաբյանը։

Հանրայինմեղադրողն անհիմն որակեց միջնորդությունը։ Դատավոր Մելիքսեթյանը չբավարարեց միջնորդությունը, այն որակեց անհիմն։

Հետո դատարանն անցավ Միքայել Սրբազանի պատժաչափի մասին քննարկմանը։ Հանրային մեղադրողը պահանջեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրել 2 տարի վեց ամիս ազատազրկում։

Հանրային մեղադրողը Միքայել Սրբազանի համար պահանջեց 2 տարի 6 ամիս ազատազրկում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder