Հզոր երկրաշարժ Ֆիլիպիններում
Հասարակություն
21:42 30/09/2025
Աշխարհ

Հզոր երկրաշարժ Ֆիլիպիններում

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրոն Լևոն Ազիզյանը հայտնում է, որ Ֆիլիպիններում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել;

«Ֆիլիպիններում Երևանի ժամանակով ժամը 17:59-ին տեղի է ունեցել 6.9 մագնիտուդով երկրաշարժ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Բոգո քաղաքից 13 կմ հեռավորության վրա։

Այդ մասին հայտնել է Եվրոպական Միջերկրածովյան Սեյսմոլոգիական կենտրոնը։

Տեսանյութում կաթոլիկ եկեղեցու փլուզումն է հզոր երկրաշարժի ժամանակ Ֆիլիպինյան Բանտայան կղզում;

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder