Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Հասարակություն
10:40 03/10/2025
Տարածաշրջան

Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC):

Բնական աղետը գրանցվել է հոկտեմբերի 3-ի գիշերը: Հայտարարության մեջ նշվում է, որ ցնցումների ուժգնությունը կազմել է 5.1 մագնիտուդ:

Բնական աղետի օջախը գտնվել է Սպահան քաղաքից 183 կմ հեռավորության վրա, որտեղ բնակվում է ավելի քան 1.5 միլիոն մարդ: Էպիկենտրոնը, իր հերթին, գտնվել է 10 կմ խորության վրա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder