Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապիկшր իշխանություն է, ընդունակ է ամեն ինչի. Զnhված զինծառայողի հայր
Անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
44-օրյա պատերազում զոհված Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանն ասաց, որ քիչ առաջ տեղեկություն են ստացել, որ անհետ կորածների հարազատներ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին ձերբակալել են, տեղափոխել են Մասիվի ոստիկանություն։ Տեղեկություն ունեն, որ նրանց տեղափոխում են Աջափնյակի դատարան։
«Մի քանի օր առաջ ՊՆ դիմաց ակցիա էինք կատարել անհետ կորած զինծառայողների ճակատագրի վերաբերյալ հարցերով։ Իմ ունեցած տեղեկություններով, հորինված ինչ-որ մեղադրանքներ են, լրիվ կարված գործեր են։ Արսենին, Ապիջանին ձերբակալելու ոչ մի հիմա չկա»,- ասաց Բ.Ուզունյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ ասում են ՊՆ դիմաց ակցիայի ժամանակ շշեր են նետել ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նա պատասխանե. «Չկա նման բան։ Ինչ-որ մեկին կպե՞լ է այդ շիշը։ Տեսանյութեր կան, թող ցույց տան։
Խորհրդարանում կարող են իրար վրա ջրի շշեր նետել։ Ինչ տեսել ենք, սովորել ենք։ Եթե շպրտելել ենք... Ափսոս, ցավում եմ, որ ես չեմ շպրտել»։
Ըստ նրա, այսպես իրենց ուզում են լռեցնել, ընդհանրապես՝ լռեցնել բոլորին. «Իրենք ուզում են ոչ մեկը ձայն չհանի, իրենք իրենց ուզածին հասնեն։ Սրանք ապիկար, անբարոյական իշխանություն են, ընդունակ են ամեն ինչին»։
Բ.Ուզունյանը տեղեկացրեց, որ իրենք այժմ կառավարության դիմացից գալու են Աջափնյակի դատարան։