Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արյան մեջ թաթախելով 3-րդ Հանրապետությունը, իրեն թվում է՝ 4-րդը հռչակելով մի լավ դուշ է ընդունում, պուպուշ-պուպուշ. Քոչարյան
«Նիկոլ Փաշինյանը 3-րդ հանրապետությունը թաթախել է այրան մեջ, և, ենթադրում եմ՝ իր ենթագիտակցության մեջ, եթե անունը փոխի, ստեղծի 4-րդ հանրապետությունը, այդ ամենը մաքրվում է»,-ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով 4-րդ հանրապետություն հռչակելու Փաշինյանի գաղափարին վերաբերող հարցին։
Նա նկատեց, որ դրան զուգահեռ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Արարատ սարին, արժեքային համակարգին և մեր ինքնությանը, ինչը ռացիոնալ չէ և էլեկտորալ տեսանկյունից որևէ բան չի տալիս նրան։
«Դրա համար պետք է այդ հոգեբանության մեջ խորանալ և հասկանալ, որ այս մարդը խորը ներսում իր արած ղալլաթները լավ է հասկանում, չի կարողանում բացատրություն տալ, բայց ելքեր է գտնում այդ արյունալի հետևանքներից ձերբազատվելու համար, այն, ինչը, որ նա անում էր մոտավարեպաես Մարտի 1-ի հետ, ինքը հրահրեց, 10 զոհ եղավ, մինչև հիմա մաքրվում է դրանից»,-հայտարարեց Քոչարյանը և հավելեց.
«Մենք գործ ունենք խորը բարդույթներ ունեցող անձնավորության հետ, որը տնօրինում է պետական լծակների։ Այդ խորը բարդույթները բերում են բազմաթիվ պրոբլեմներ երկրի համար։
Ինչո՞ւ ես պատերազմ հայտարարել քո հայկական ինքնությանը, քեզ ի՞նչ է արել։ Ինքնություն է, թող մնա։ Եթե դու տգետ չես, պետք է հասկանաս, որ ինքնությունը մեկ սերնդով չի փոխվում։ Ինքնությունը հայակականության դեմ պայքարն է, այն ինչը, որ ինքն անում է՝ հայկականության մեր ընկալման տեսանկյունից»։
Երկրորդ նախագահը նշեց, որ Հայաստանը անվտանգ ու հարուստ չէ և հարց տվեց, թե ինչն է մարդկանց պահում Հայաստանում, այն մեր նման երկրների համար ֆունդամենտալ է հողին կպած երկիրը պահելու համար։
«Ես խի՞ չեմ տեղափոխվել, նախագահ եմ եղել, հետո կարող էի տեղափոխվել, փայլուն էլ գործ ունեի Ռուսաստանում, որովհետև ամեն օր իմ տնից, որ դուրս եմ գալիս՝ Արարատը տեսնում եմ, մի արժեք է, որն ամեն օր ես տեսնում։ Ոչ թե գնամ կարոտը քաշեմ, տարին մեկ անգամ գամ ծիրան ուտելու։ Դրա համար ինքնությանը պետք է այլ կերպ նայել։ Եթե դու ուզում ես այս բարդ տարածաշրջանում քո ժողովուրդը երկրում մնա՝ հակառակը, դու պետք է այդ ինքնությունն մաքսիմալ ուժեղացնես»,-ասաց Քոչարյանը։
Նա հայտնեց, որ եթե այսպես շարունակի և ժողովուրդն ընդունի, ապա Հայաստանում 1 մլն անճար մարդ է մնալու, մյուսները գնալու են ԱՄՆ և ՌԴ ու ավելի լավ կապրեն։
Քոչարյանը հիշեց իր նախկինում հնչեցրած բանաձևը, ըստ որի, եթե ՀՀ ղեկավարությունը լիներ թուրքական գործակալ, ապա կաներ այն, ինչ անում է, բայց հիմա չի ասում գործակալ, այլ հոգեվիճակի հետ է կապում։
«Արյան մեջ թաթախելով 3-րդ Հանրապետությունը, իրեն թվում է՝ 4-րդ-ը հռչակելով մի լավ դուշ է ընդունում, մաքրվում է և սենց՝ պուպուշ-պուպուշ մտնում է 4-րդ հանրապետություն»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։