Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ է տեղի ունեցել ՊՆ շենքի մոտ, որից հետ կալանավորվել է անհետ կորած զինծառայողի հորեղբայրը
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է օրերս ՊՆ շենքի մոտ ակցիա իրականացրած 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, մեքենայի բեռնախցիկից ձող հանում և մոտենում ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է մեկ ամսով։
ՔԿ-ից նախօրեին Panorama.am-ին հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»։