Ինչ է տեղի ունեցել ՊՆ շենքի մոտ, որից հետ կալանավորվել է անհետ կորած զինծառայողի հորեղբայրը
Իրավունք
15:14 07/10/2025
Հայաստան

Ինչ է տեղի ունեցել ՊՆ շենքի մոտ, որից հետ կալանավորվել է անհետ կորած զինծառայողի հորեղբայրը

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է օրերս ՊՆ շենքի մոտ ակցիա իրականացրած  44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը,  մեքենայի բեռնախցիկից ձող հանում և մոտենում  ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է մեկ ամսով։

ՔԿ-ից նախօրեին  Panorama.am-ին հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ է տեղի ունեցել ՊՆ շենքի մոտ, որից հետ կալանավորվել է անհետ կորած զինծառայողի հորեղբայրը