Հայաստանում գնաճը 3.2% է, բայց հացի գինն աճել է 5%-ով, իսկ ալյուրինը 7.2%-ով
Հասարակություն
13:44 08/10/2025
Հայաստան

Հայաստանում գնաճը 3.2% է, բայց հացի գինն աճել է 5%-ով, իսկ ալյուրինը 7.2%-ով

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է գնաճի վերաբերյալ տեղեկություններ։

Ըստ մատուցված տվյալների 2025թ հունվար-օգոստոսը 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 3.2%։ Արդյունաբերական ապրանքները թանկացել են 2.8 %-ով, բայց շինարարության գները նվազել են 6.7 %-ով։

Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների իրացման գների ինդեքսը կազմել է 5.4%։

Այդ ժամանակահատվածում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8%, գնաճ:

Հանրապետությունում հացի գինն աճել է 5%-ով, ալյուրինը՝ 7.2%-ով: 

Թռչնամսի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, տավարի, գառան և խոզի մսերինը համապատասխանաբար՝ 3.1%, 4.9% և 9.4%-ով: 

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նախորդ տարվա նույն ամսա համեմատ սեպտեմբերին աճել է 15.9%-ով, կարագի՝ 12.5%,  մարգարինը՝ 3.5%, հրուշակեղենի գները ավելացել են 1.6%-ով, իսկ շոկոլադի գինը աճել են 10.4%-ով: 

Սուրճի գինն աճել է 14.2%-ով, թեյինը՝  3.5%-ով և կակաոյինը՝ 21.7%-ով:  

Դիտրակված ժամանակահատվածում ձվի և հնդկացորենի գները նվազել են 3% և 0.6%ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.1% և 0.8% գնաճ:   

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.7% և 8.3%-ով, իսկ 
մրգի գներն աճել են 12.4%-ով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder