Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ խուլիգանություն է արել Արսեն Ղուկասյանը, ուզում է պատերազմnւմ անհետ կորած եղբորորդու մասին տեղեկություն իմանալ. Ակցիա՝ դատախազության մոտ
Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ աջակցելու մեկ ամսով կալանավորված Արսեն Ղուկասյանին, ով 44-օրյա պատերազմում կորցրել է եղբորը, իսկ եղբոր որդին անհետ կորած է։
«Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը, սրտի վիրահատությունն արգելք է ապօրինի կալանքի համար։ Եթե մի մարդ ուզում է գնա դատը, լսի ու իմանում է, որ դատավորը Մասիս Մելքոնյանն է, կարող է միանգամից իմանալ, որ կալանք է լինելու։
Ով դեմ է իրականությանը, ներկայիս պարտված իշխանությանը ... Մի դավաճանի հրապարակավ չեն բերել, դատել, հիմա դատում են այն մարդկանց, ովքեր 2020 թվականից եղել են Արցախում, որոնողա-փրկարարական աշխատանքներ են կատարել, այն մարդկանց, որոնք սրբորեն մասունքները հավաքել, ուղարկել են Հայաստան, իսկ ներկայիս իշխանությունները ԴՆԹ-ները պղծել են»,- լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում անհամացած Լևոն Գալստյանի հորեղբայրը՝ Սերգո Գալստյանը։
Նա հարցադրում արեց, թե ի՞նչ են ուզում իշխանությունները զոհված, անհետ կորած զինվորների ծնողներից.
«Ի՞նչ խուլիգանություն է արել Արսեն Ղուկասյանը։ Գնացել է ՊՆ նախատեսված հանդիպանը։ Գնում է, մարդիկ սկսում են արհամարհանքով վերաբերվել։ 5 տարի արհամարհել են այն մարդկանց, ովքեր պայքարում են։
Անհետ կորած է իր նահատակված եղբոր որդին՝ ոչ ԴՆԹ կա, ոչ գերիների ցուցակում կա։ Չպայքարի՞ այդ երեխու համար։ Ինչպե՞ս կարող է գնա, խնկարկի եղբոր շիրիմին, նստի տանն ու սպասի, թե ինչ է անում պետությունը։ Տեսնում ենք այս պետության ստերը, փնթի կարգավիճակը»,- ասաց Ս.
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել, ապա մեկ ամսով կալանավորվել է «խուլիգանության» համար։