«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը ինչ-որ բան է թաքցրել, որտեղ ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկ կա
Օրվա մամուլ
08:30 10/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը ինչ-որ բան է թաքցրել, որտեղ ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկ կա

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Մահվան նախարար» շրջասույթը կրող Արսեն Թորոսյանի օրոք կորոնավարակի բուժման նպատակով ծախսված պետական միջոցների վատնումների թեման «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետևողականորեն բարձրաձայնել: Եվ տարակուսելի է, որ հարուցված քրեական վարույթների շրջանակում այս երևույթները իրավապահների աչքից վրիպել են:

Այսպիսով՝ շարունակելով ուսումնասիրել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կազմած ակտը՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացահայտել է արտառոց մի բան. Հայաստանը ՔՈՎԻԴ-19-ի ժամանակ չարտերային թռիչքով ապրանքներ է պատվիրել Չինաստանից, սակայն մաքսազերծել է դրանց մի մասը միայն, իսկ վերահսկողներն ընդհանրապես հրաժարվել են փաստաթղթեր տրամադրելուց: Սա նշանակում է, որ Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը ինչ-որ բան է թաքցրել, որտեղ ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկ կա:

Ավելին՝ ՀՀ ֆինանսների նախարարը արձանագրել է, որ պետբյուջեից ծախսված այդ փողերը ենթակա են վերականգնման: Եվ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ եղած պաշտոնական փաստաթղթի. «ՀՀ-ում Նոր Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների» իրականացման նպատակով 09.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության և «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության միջև կնքվել է չարտերի մասին համաձայնագրիր:

10.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ավիաընկերությանն է փոխանցվել 143 մլն 165 հազար ՀՀ դրամին համարժեք՝ 275,000 ԱՄՆ դոլար: 4 օր անց ավիաընկերության կողմից իրակա- նացվել է չարտերային թռիչք Պեկին-Երևան ուղերթով, որով փաստացի տեղափոխվել է 32,661 կգ բժշկական սարքավորում՝ թթվածնային կոնցենտրատոր: Սակայն, ըստ ստուգման ներկայացված մաքսային հայտարարագրերի, մաքսազերծվել է 304 թթվածնային կոնցենտրատոր 6,607 կգ ընդհանուր քաշով»: Այսինքն՝ ճանապարհին բեռի 26,054 կգ-ն անհետացել է, ինչը արձանագրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder