Վենեսուելայում ջրհեղեղի հետևանքով 14 հանքափոր է խեղդվել
Հասարակություն
11:40 14/10/2025
Աշխարհ

Վենեսուելայում ջրհեղեղի հետևանքով 14 հանքափոր է խեղդվել

Վենեսուելայի արևելքում գտնվող Բոլիվար նահանգի Էլ Կայո մունիցիպալիտետի երեք հանքերում ջրհեղեղի հետևանքով մահացել է 14 հանքագործ։ Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է, որ սկսվել են որոնողական գործողությունները։

«Ստեղծվել է հրամանատարական կետ՝ երեք տարբեր հանքերում գտնվող 14 զոհերի դուրսբերման աշխատանքները համակարգելու համար։ Սկզբում սկսվել է ջրի դուրս մղումը՝ փրկարարական գործողությունների պայմանները գնահատելու համար»,-ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, ասվում է վարչության Instagram-ի էջում։

Փրկարարների տվյալներով՝ գործողությանը մասնակցում են Ռոսսիո և Էլ Կայո մունիցիպալիտետների հրշեջները, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, Minerven հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները, նահանգային կառավարության, Ազգային գվարդիայի, ոստիկանության, հակահետախուզության և գիտական, քրեական և դատական ​​​​հետաքննչական ծառայության ներկայացուցիչներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վենեսուելայում ջրհեղեղի հետևանքով 14 հանքափոր է խեղդվել