Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔԿ ներկայացրած միջնորդությունը ոչ մի առնչություն չուներ Սամվել Կարապետյանի հետ. Վարդևանյան
«Դատական նիստը սկսել է 20 րոպե ուշացումով։ Չնայած ունենք քննչական խումբ, որը բաղկացած է 52-53 քննիչներից, բայց չհասցրեցին ճիշտ ժամանակին ներկայանալ»,-8 ժամ տևած դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ երեկ դատարանը քննում էր Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը։ Նիստը հետաձգվեց, այն կշարունակվի այսօր Հակակոռուպցիոն դատարանում ժամը 15։00-ին։
«Քննիչը պարզապես կարդում էր մի միջնորդություն, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այդ իմաստով մեր աշխատանքը կրկնակի բարդանում է։ Այն ընթերցեցին 125 րոպե»,-ասաց Վարդևանյանը։
Նրա ներկայացմամբ, միջնորդության ներկայացումից հետո հայտարարվել է ընդմիջում, ապա իրենք հստակ հարցեր են հնչեցրել, իսկ ստացած պատասխաններն առնչություն չեն ունեցել հարցերի հետ։ Ս. Կարապետյանը ևս հարցեր է հնչեցրել, որոնց պատասխանները կրկին որևէ առնչություն չեն ունեցել դրանց հետ։
«Սա է այն մոտեցումը, մարտավարությունը, որ որդեգրվել է այս ողջ ընթացքում։ Պարզվեց, 53 քննիչներից կազմված խումբն այս 60 օրերի ընթացքում չեն հասցրել որոշ գործողություններ անել»,-ասաց նա։
Այսօր նշանակված դատավարությանը պաշտպանական կողմն է ներկայացնելու իր դիրքորոշումը։