Ամեն կիրակի գնում եմ պատարագի, երբեք որևէ քահանա չի ասել՝ գնացեք ինչ-որ հանրահավաք. Քաղաքացի
Հասարակություն
15:11 15/10/2025
Հայաստան

Ամեն կիրակի գնում եմ պատարագի, երբեք որևէ քահանա չի ասել՝ գնացեք ինչ-որ հանրահավաք. Քաղաքացի

«Թուրքը ոտնահարում է մեր քրիստոնեությունը։ Մեր քահանաները բոլորն էլ լավն են»,- Արագածոտնի առաջնորդարանի մոտ լրագրողներին ասաց մի քաղաքացին։

Նա նշեց. «Մի օր եկեք ու լսեք, թե տեր Փառենն ինչ պատարագ է անում,  ինչպե՞ս կարելի է նրան բերման ենթարկել։ Պետք է մարդկանց վրաց մի կեղտ գտնեն ու բռնեն։ Սարքած գործեր են»։ 

Քաղաքացու խոսքով, երբեք չի լսել, որ հոգևորականներն ուղղորդեն քաղաքացիներին գնալ ինչ-որ մեկի հանարահավաքին։

«Ամեն կիրակի գնում եմ պատարագի, երբեք չեմ լսել քահանաներից, որ գնացեք ինչ-որ մեկի հանարահավաքին»,-ասաց քաղաքացին։  

Հիշեցենք, որ այսօր առավոտյան բերան են ենթարկվել Արագածոտնի թեմի քահանաներ, նաև թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է։ 

ՔԿ-ից Panorama.am-ին ավելի վաղ հայտնել էի. «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամեն կիրակի գնում եմ պատարագի, երբեք որևէ քահանա չի ասել՝ գնացեք ինչ-որ հանրահավաք. Քաղաքացի