Մկրտիչ Սրբազանի գործն այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից. Պաշտպան
Իրավունք
08:39 16/10/2025
Հայաստան

Մկրտիչ Սրբազանի գործն այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից. Պաշտպան

«Մկրտիչ Սրբազանին ցանկանում են կալանավորել մի արարքի համար, որ հանցագործություն չի հանդիսանում»,- նշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ 

Նա գրել է. «Մկրտիչ Սրբազանի գործը այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ դրանով կազմված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից։

54 քննիչ բան ու գործ թողած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարցերով է զբաղվում։

Էլ ինչ գործ գիտեք, որ այսքան քննիչ է ներգրավված…»։ 

Հիշեցնենք, որ  Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ 09։25-ին։

Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մկրտիչ Սրբազանի գործն այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից. Պաշտպան