Մկրտիչ Սրբազանը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում. Զոհրաբյան
Իրավունք
17:14 15/10/2025
Հայաստան

Մկրտիչ Սրբազանը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում. Զոհրաբյան

«ՄԻՊ-ից տեղեկացանք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում»,- լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա նաև հայտնեց, որ այսօր առավոտյան բերման ենթարկված քահանաներից Տեր Փառենը, ով արդեն դուրս է եկել քննչականից, ցուցմունք չի տվել,  պնդել է, որ իրեն հրավիրեն փաստաբանով։

«Տեր Փառենին հրավիրել են վաղը փաստաբանով»,- ասաց Ա. Զոհրաբյանը։ 

Հիշեցենք, որ այսօր առավոտյան բերան են ենթարկվել Արագածոտնի թեմի քահանաներ, նաև թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրն անհայտ էր։ 

Panorama.am-ի հետ զրույցում  փաստաբան Արմինե Ֆանյանն ասել էր. «Սրբազանի բնակարանում իրականացվել է խուզարկություն, Սրբազանը խուզարկությունն իրականացրած քննիչի հետ դուրս է եկել քննիչի ուղեկցությամբ։ Մեզ հրաժարվում են տեղեկություն տալ, թե որտեղ է՝ պատճառաբանելով որ չգիտեն»։ 

ՔԿ-ից Panorama.am-ին ավելի վաղ հայտնել էին. «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մկրտիչ Սրբազանը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում. Զոհրաբյան